Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Տիգրան Բալայանը՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին

402
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 11:40
Տիգրան Բալայանը՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին

«Այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձագիր, որոնք մեր կոչերից և հորդորներից հետո չեն վերադարձվել, առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում մոտ է եղել դիվանագիտական անձնագիրը, ում է տրված եղել: Սա պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ: Չեմ կարող կոնկրետ անուններ հրապարակել», այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ այս պահին վերադարձվել է մոտ 100-ից ավելի դիվանագիտական անձնագիր, չեղարկվել՝ 254-ը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: