Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

««Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենաէժան գնով». Պուտին

1968
Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 18:25
««Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենաէժան գնով». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին:

««Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենաէժան գնով՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց: Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում՝ տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մենք Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողն ենք: Մասնավորապես, ուրախացնում է, որ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30%ով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է արդեն 22.2%»,- ասել է Պուտինը:

Կրեմլի պաշտոնական կայքը նշում է, որ կողմերը քննարկել են նաև Եվրասիական տարածքում համագործակցությունը, մասնավորապես, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում:

Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:

Հանդիպման ավարտի մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Պուտինի հետ զրույցն արդյունավետ է անցել և որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չկա: