Ալժիրում խոլերայի համաճարակ է բռնկվել
2039
Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 11:20
![]() Ալժիրում խոլերայի համաճարակի հետևանքով 70 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Բուֆարիկ վարչական շրջանի հոսպիտալի տնօրեն Ռեդ Դագբուշը։ Ամռանն Ալժիրում տարածված խոլերայի համաճարակի հետևաքով տուժածների թիվն օգոստոսի 30-ի տվյալներով կազմում էր 150 մարդ։ Գրանցվել էր մահացության երկու դեպք, հայտնում է «РИА Новости»-ն։ Խոլերան սուր վարակիչ հիվանդություն է, որի հիմնական ախտանշաններից մեկը փսխումն է։ Հիվանդության գաղտնի շրջանը տևում է մի քանի ժամից՝ մինչև հինգ օր։ Հիվանդության հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է։ Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկողության կենտրոնը տեղի բնակիչներին կոչ է արել խիստ ուշադիր լինել օգտագործվող սննդամթերքի և խմելու ջրի անվտանգության նկատմամբ: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
