Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Գեներալների հետ քյալլա տվողը» կորցրել է պաշտոնը. ուժեղանում են «բաջանաղների» դիրքերը. «Հրապարակ»

429
Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 10:20
«Գեներալների հետ քյալլա տվողը» կորցրել է պաշտոնը. ուժեղանում են «բաջանաղների» դիրքերը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ շաբաթ տեղի ունեցան ՊԵԿ հարկային տեսչությունների պետերի փոփոխություններ։ Արդեն գրել ենք, որ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորն են ազատել։ Կոտայքից Եղեգնաձոր են տեղափոխել Ռ․ Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարկիսյանի եղբորորդուն։

Պաշտոնը կորցրել է նաև ժամանակին «գեներալների հետ քյալլա տվող» Արթուր Եթիմյանը, ով փորձեց վերադառնալ հարազատ Վանաձորի հարկայինի պետ, սակայն նրան Եղեգնաձորի հարկային պետի պաշտոնից հանեցին ու նշանակեցին ինչ-որ վարչության 5 հոգանոց բաժնի պետի տեղակալ։ Կրկին ուժեղանում են ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանի «բաջանաղների» դիրքերը՝ Էդիկ Պապյանը տեսուչից դարձել է հարկայինի պետի տեղակալ, նրա որդին ավելի վաղ նշանակվել է խոշոր հարկատուների տեսչության պետի տեղակալ»։

Մանրամասները՝ թերթի համարում: