«Դուխով պիտի խաղանք և հաղթենք». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ առաջիկա հանդիպումների մասին
![]() Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին։
Արաս Օզբիլիս «Տեղափոխվել եմ նոր ակումբ ու իձն լավ եմ զգում։ Շատ ուրախ եմ, որ հրավիրվել եմ ազգային հավաքական։ Երեք խաղ եմ անցկացրել և ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում։ Մի քանի օր ունենք պատրաստվելու համար։ Կարևոր խաղ է, նոր մրցաշար։ Ինձ թվում է՝ լավ հնարավորություններ ունենք։ Իմ կարծիքով հիմա ոչ մի թիմ էլ թույլ չէ։ Առաջ փոքր երկրների հավաքականները խոշոր հաշիվներով՝ 0։6, 0։7 էին պարվում։ Հիմա նման բան չկա, քանի որ բոլոր թիմերն աշխատում են և դժվար է խաղալ նրանց դեմ։ Վարդան Մինասյանի հետ դեռ չենք զրուցել»։
Արթուր Սարկիսով «Լավ մարզավիճակում եմ, քանի որ առաջնությունն ընթացքի մեջ է։ Ծանր հանդիպում է սպասվում Լիխտենշտեյնի դեմ։ Ուժ ու եռանդ չենք խնայի՝ հաջողության հասնելու համար։ Մրցաշարում հաղթելու հնարավորություն բոլոր թիմերն ունեն։ Ֆուտբոլում ամեն ինչ լինում է և միշտ բոլորը հնարավորություն ունեն հաղթելու»։
Գևորգ Ղազարյան «Խմբում ընդգրկված բոլոր թիմերն էլ լուրջ են տրամադրված։ Ինչպես մենք ենք լավ հնարավորություն համարում Եվրոպայի առաջնությունում խաղալու համար, այնպես էլ մյուս թիմերը։ Հետաքրքիր խաղեր են լինելու։ Ամեն ինչ անելու ենք՝ խմբում առաջին տեղը գրավելու համար։ Կարծում եմ՝ ավելի ուժեղ ենք Լիխտենշտեյնից, բայց դա պետք է ապացուցենք խաղադաշտում։ Հավաքականի վրա մեծ ճնշում կա, բայց կա նաև հավատ և վստահություն։ Սպասելի չէին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը։ Կյանք է, ամեն ինչ պատահում է, սա ֆուտբոլի մի մասն է և բոլորն էլ կարող են փոխվել»։ Սարգիս Ադամյան «Լիխտենշտեյնի դեմ տանն ենք խաղում և պետք է հաղթենք։ Թիմում ամեն ինչ լավ է, դուխով պիտի խաղանք և հաղթենք»։
|

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
