Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում հորդորում է առևտրականներին հնարավորինս իջեցնել բանջարեղենի գները (տեսանյութ)

375
Երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ., 13:14
Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում հորդորում է առևտրականներին հնարավորինս իջեցնել բանջարեղենի գները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այս պահին Գումի շուկայում զրուցում է բանջարեղեն վաճառող առևտրականների հետ:

Գյուղմթերք վաճառող գյուղացիները գանգատվում են, որ առևտուրը վատ է:

Վարչապետի հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված թանկացումները, և արդյոք սուպերմարկետներում նույնպե՞ս այս վիճակն է, վերջինները պատասխանեցին, որ շոգերն այս տարի ամբողջ բերքը վառել, վնասել է:

Բացի այդ, վաճառողները թանկացումը կապում են ուսումնական շրջանի հետ. «Քանի որ ուսումնական շրջան է, մարդկանց ծախսերն ավելացել են, ուստի նրանք նախընտրում են դպրոցական պարագաներ գնել և առևտուր գրեթե չի լինում»:

Շատ տաղավարներում էլ առևտրականները խուսափում էին գների մասին խոսելուց:

Վարչապետն անցնում էր տաղավարից տաղավար՝ հորդորելով հնարավորինս նվազեցնել բանջարեղենի գները: