Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նախատեսվում է եկամտահարկի նվազեցում. Նիկոլ Փաշինյան

532
Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 22:25
Նախատեսվում է եկամտահարկի նվազեցում. Նիկոլ Փաշինյան

Նախորդ իշխանությունն ամեն ինչ արել է, որ քաղաքացին լինի աղքատ, որպեսզի շահագրգռված լինի՝ ընտրակաշառք ստանա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներլով, որ սա, իհարկե, քաղաքական պատճառներով է եղել: Ըստ վարչապետի՝ նոր կառավարությունը չի վարելու աղքատության խթանման քաղաքականություն: «Հիմա ՀՀ-ում բիզնեսի համար շատ լավ պայմաններ են ստեղծվել: Եկեք մեր մտածողությունը փոխենք, փոխենք այս մտածելակերպը՝ «ոնց անենք, որ աղքատության նպաստ ստանանք», այլ հակառակը՝ այնպես անենք, որ աղքատության նպաստ չստանանք, որպեսզի մտածենք, որովհետև դա չի կարող ապահովել իմ ապրուստը, իմ աշխատանքը պիտի դա ապահովի»:

Նիոկլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է իջեցնել եկամտահարկը ու լրջագույն փոփոխություններ կատարել պետական գնումների ու հարկային օրենսգրքերում. «Հարկային օրենսգրքում կլինի փոփոխություն՝ ի աջակցություն փոքր բիզնեսին: Մենք միկրոբիզնեսի համար, որ տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն է ունենում, կսահմանենք սիմվոլիկ, համարյա հարկից զուրկ բացառություն, խոսքը շրջանառության հարկի մասին է, միկրոբիզնեսը կլինի արտոնյալ պայմաններում»: