Թուրքիան պատասխանել է ԱՄՆ պատժամիջոցներին
Թուրքիան բարձրացնում է ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման մաքսադրույքները: Թուրքիայի նախագահ Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete-ի պաշտոնական համարում։ РИА Новости-ն մեջբերում է․ «Փաստաթղթի համաձայն, ներմուծվող ծխախոտի գինն աճել է 60%-ով, ալկոհոլը՝ 140%-ով, մեքենաներինը՝ 120%-ով, կոսմետիկ ապրանքները՝ 60%, բրինձը՝ 50%, մրգերը՝ 20% և այլն: Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել թուրք 2 նախարարի նկատմամբ՝ կապված ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի հետ, ով ձերբակալվել է Թուրքիայում 2016թ. հոկտեմբերին: Թուրաքական իշխանությունների կողմից քահանա Էնդրյու Բրանսոնի 2016թ. ձերբակալությունից հետո Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները լարվել են։ Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բարձրացնում է Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները՝ հասցնելով 20-ից 50%-ի։ Այս քայլն ազդեց թուրքական լիրայի իջեցման վրա, ինչից հետո, սակայն, Սպիտակ տունը հայտարարեց, որ դա կապ չունի առևտրային կամ այլ հարաբերությունների հետ։ |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36