Երևան`   +28 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

«Արաբկիր» ԲԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել

922
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 18:29
«Արաբկիր» ԲԿ-ում 2 տարեկան երեխա է մահացել

Երևանի Արաբկիր բժշկական համալիրում ստացիոնար բուժում ստացող երկու տարեկան տղա է մահացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով՝ երեխայի մահվան մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 6-ին:

«Երեխան ծնվել է 2016 թվականին, երկու տարեկան էր: Երեկ հիվանդանոցից մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 4-ից ստացիոնար բուժում ստացող երեխան հուլիսի 6-ի գիշերը մահացել է»,- նշել է Ջանոյանը և հավելել, որ հետաքննություն է կատարվում, և գործն այժմ գտնվում է Ոստիկանությունում:

Ջանոյանն ընդգծել է, որ դեռևս քննություն է կատարվում, և տղայի մահվան պատճառը կպարզվի միայն քննությունից հետո: