Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

«Դաշնակցության և կայսրության համատեղ հայտարարությունը մերժվել է»․ Մարիա Կարապետյան

110
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 10:30
«Դաշնակցության և կայսրության համատեղ հայտարարությունը մերժվել է»․ Մարիա Կարապետյան

«Այն, ինչ-որ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում, Հայասատանը՝ մաս-մաս կտրելով թշնամուն տալու գործընթաց է»,-այսօր ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմադիրների առաջարկած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանզատման և սահմանագծման վերաբերյալ ԱԺ հայտարարության» նախագիծը խորհրդարանը չընդունեց։ «Մենք այս հայտարարությամբ փորձում էինք կանոնակարգել սահմանազատում կոչվող գործընթացը՝ հստակեցնելով վերջինիս հիմքերը։ Սահմանազատումից զատ այսօր նաև սահմանագծում է իրականացվում, ո՞վ է այդ իրավունքը տվել»,-իր ելույթում ասաց Արթուր Խաչատրյանը։ Նախագծի հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը ամբիոնից հայտարարեց․«ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում, սահմանազատման և սահմանագծման գործընթացը գոյություն ունեցող սահմանի վերարտադրության գործընթաց է։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է դաշնակցության և կայսրության համատեղ հայտարարության նախագիծը և մերժել է այն»,-ասաց Մարիա Կարապետյանը՝ ներկայացնելով հայտարարության նախագծի մերժման պատճառները։

Արթուր Խաչատրյանի ելույթը՝ ԱԺ-ում
ՄԱրիա ԿԱրապետյանի պատասխան ելույթը