Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.

Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ»

1505
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 09:06
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ տարբեր մարզերում ի աջակցություն տավուշցիների ծավալվող պայքարից և ակցիաներից, մեր տեղեկություններով, իշխանություններն այնքան մտահոգ են, որ հրահանգել են մարզպետներին՝ փողոցները փակող ցուցարարների դեմ «կոնտր-մասսովկաներ» դուրս բերել, որոնք կհայհոյեն ցուցարարներին, ամոթանք կտան պատգամավորներին, ձեռքի հետ էլ կգովերգեն իշխանություններին ու կփորձեն ցույց տալ, որ իրականում մի փոքր խմբակ է ճանապարհ փակում, իսկ ազգաբնակչության հիմնական մասը կողմնակից է հողերը հանձնելուն և միակողմանի զիջումներին, առհասարակ՝ շարունակում է պաշտել Նիկոլ Փաշինյանին։
Մեզ պատմեցին, որ որոշ տեղերում այնքան շատ են եղել սադրիչները, որ իրավիճակն անվերահսկելի է դարձել, և իշխանության աջակիցները ևս դարձել են ցույց ցրող ոստիկանների բռնության «զոհը»։ Չէ՞ որ ոստիկանները չգիտեն, թե ովքեր են իրական ցուցարարները, ովքեր՝ «պրոիշխանական սադրիչները»: Արմավիր-Գյումրի ճանապարհը փակելու ժամանակ երեկ հենց նման իրավիճակի ականատեսը դարձանք, երբ քաղաքացիներից մեկը Գեղամ Մանուկյանին էր մեղադրում երկրին վնաս տալու համար»։

Մանրամասները՝ թերթի համարում։