Մինչ կառավարությունն զբաղված է հակակոռուպցիոն պայքարով՝ դիզվառելիքը թանկացավ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Վերջին մի քանի օրերին Հայաստանում 10 դրամով թանկացավ դիզելային վառելիքը: Թանկացավ մի տեսակ աննկատ, քանի որ վառելիքի բոլոր տեսակների գները մեզ մոտ թանկանում են իրար հետ միաժամանակ: Բայց այս անգամ բենզինի գինը մնաց նույնը՝ Ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում է 450 դրամով, իսկ դիզվառելիքը 460-ից դարձավ 470 դրամ: Քանի որ կառավարությունը զբաղված է հակակոռուպցիոն պայքարով ու միաժամանակ բացահայտում է ապօրինի հարստացողներին, նման մանր խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի: Իսկ ինչո՞ւ թանկացավ դիզվառելիքը, և արդյո՞ք թանկացումը օբյեկտիվ է: Ընդհանրապես, երբ վառելիքի շուկայում փոփոխություններ են լինում, դա բացատրվում է երկու հանգամանքով՝ վառելիքի միջազգային գներ և հայկական դրամի փոխարժեք: Դրամի փոխարժեքը այս տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել կամ եթե ենթարկվել էլ է, ապա շատ չնչին և վառելիքի գների վրա չէր կարող ազդեցություն ունենալ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
11703.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
78602.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
13402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54