Թբիլիսիում 6 մարդ է հոսպիտալացվել արևային այրվածքների պատճառով
2222
Երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ., 10:40
![]() Թբիլիսիում 6 մարդ է հոսպիտալացվել արևային այրվածքների պատճառով, հաղորդում է «Грузия онлайн»-ը: Տեղի այրվածքաբանական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ այս պահին հիվանդների վիճակը կայուն է: Նրանց տարիքը տատանվում է 9-ից մինչև 22 տարեկանի միջև: Կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ ամառային սեզոնի սկզբից կենտրոն է դիմել արդեն 71 մարդ, ընդ որում, 55 դեպք է գրանցվել արևայրուքի հետևանքների պատճառով: Ըստ օդերևութաբանների՝ Վրաստանի տարածքում շոգ եղանակը կպահպանվի մինչև հուլիսի 5-ը: Մասնավորապես, Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40-43 աստիճանի, իսկ Արևմտյան Վրաստանում՝ 30-35 աստիճանի: Թբիլիսիում մոտ օրերը սպասվում է 38-40 աստիճան: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
