Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Սալահը՝ «Լիվերպուլ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

328
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 14:05
Սալահը՝ «Լիվերպուլ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

Եգիպտոսի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը նոր պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլ»-ի հետ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այն նախատեսված է 5 տարով՝ մինչև 2023 թվականը: Սալահը շաբաթական մոտ 200 հազար ֆունտ սթերլինգ կստնա (226 հազար եվրո)՝ դառնալով «Լիվերպուլ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Սալահը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2017-ի ամռանը: 2017/18 մրցաշրջանում նա 44 գոլ է հեղինակել՝ 52 խաղում, ինչը ռեկորդ է։