Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Զիդանը «Ռեալ»-ը լքել է Պերեսի պատճառով

387
Ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ., 15:35
Զիդանը «Ռեալ»-ը լքել է Պերեսի պատճառով

Երեկ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է պաշտոնը լքելու մասին՝ չնշելով պատճառները։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Զիդանը պաշտոնը լքել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի պատճառով։ Ֆրանսիացու և ակումբի նախագահի հարաբերությունները փչացել են այն պատճառով, որ Պերեսը տրանսֆերները պլանավորել է առանց Զիդանի համաձայնության։ Խոսքը գնում է «Աթլետիկ»-ի դարպասապահ Կեպե Արիսաբալագայի, «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին։ Զիդանին չեն հետաքրքրել այդ տրանսֆերները։ Մարզչին մտահոգել է նաև Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի ապագայի վերաբերյալ անորոշությունը։ Բացի այդ Զիդանին վիրավորել է ղեկավարների կողմից աջակցության բացակայությունը, երբ մրցաշրջանի երկրորդ հատվածում ԶԼՄ-ները գրում էին, որ «Ռեալ»-ը գլխավորելու հավանական թեկնածուներ են Յոահիմ Լյովը և Մաուրիսիո Պոչետինոն։