Ըմբշամարտ. Հովհաննիսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Կարապետյանը, Խաչատրյանը և Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիրներ
![]() Սկոպյեում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին նաև հայ ըմբիշները: 60 կգ քաշային կարգում հանդես եկող Սահակ Հովհաննիսյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշը անցկացրել է 5 գոտեմարտ: Մինչև կիսաեզրափակիչ նա ուժեղ է եղել ուկրաինացի, սլովակ և թուրք ըմբիշներից, կիսաեզրափակչում 4։1 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին: Եզրափակչում էլ Հովհաննիսյանը 5:3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չխիկվաձեինկատմամբ: Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: 80 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Խաչատրյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4:6 հաշվով պարտվել է նորվեգացի Էքսաուս Մուկուբուին: 45 կգ քաշային կարգում էլ հաղոթ է դարձել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին 4 հաղթական գոտեմարտից հետո, եզրափակչում 3:3 հաշվով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Գուրբան Գուրբանովի նկատմամբ: ![]() |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54

