«Վրաստանը պատրաստ է պայմանավորվել Ռուսաստանի հետ դեպի Հայաստան առևտրային միջանցքների հարցով». Աբաշիձե
![]() Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով՝ Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է պայմանավորվել Ռուսաստանի հետ՝ կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի միջով դեպի Հայաստան առևտրային միջանցքների գործարկման հետ: «2018թ. մայիսի 24-ին Պրահայում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ կայանալիք հանդիպման ընթացքում մենք «Ապրանքների առևտրի մոնիթորինգի և մաքսային վարչարարության մեխանիզմների մասին» համաձայնագրի իրականացման հարցով հատուկ աշխատանքային խումբ կձևավորենք»,- ասել է Աբաշիձեն «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում: Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև 2011թ. կնքված համաձայնագիրը ենթադրում է Ռուսաստանից Աբխազայի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջով դեպի Հայաստան առևտրային միջանցքների բացում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
