Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ավարտվեց անհատական պայքարը

426
Չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ., 02:15
Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ավարտվեց անհատական պայքարը

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում ընթացող սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցումային օրը մեդալներ են խաղարկվել տղաների ճկասուսեր և աղջիկների թրասուսեր մրցաձևերում: Տղաների թրասուսեր ձևում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Մայքլ Հովհաննիսյանը, ով հաղթահարեց խմբային փուլը, բայց 1/64-րդ եզրափակչում 10:15 հաշվով զիջեց ուկրաինացի մարզիկին: Ընդհանուր առմամբ օրը հաջող էր ռուս մարզիկների համար, ովքեր նվաճեցին 3 մեդալ, որից երկուսը ոսկե: Տղաների ճկասուսեր ձևում հաղթող դարձավ Կիրիլ Բորդաչևը, իսկ աղջիկների թրասուսեր մրցաձևում հավասարը չուներ Վալերիա Բոլշակովան: Ապրիլի 18-ից սուսերամարտիկները ուժերը կչափեն թիմային պայքարում: