Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Grenke Chess Classic». Արոնյանն ընթանում է 4-րդն հորիզոնականում

309
Երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ., 01:10
«Grenke Chess Classic». Արոնյանն ընթանում է 4-րդն հորիզոնականում

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ավարտին է մոտենում շախմատի «Grenke Chess Classic» միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ Տուրի մյուս պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի։

Կարլսեն - Վիտյուգով՝ 1/2։1/2
Բլյուբաում - Վաշյե Լագրավ՝ 1/2։1/2
Նայդիչ - Անանդ՝ 1/2։1/2
Մեյեր - Հոու Յիֆան՝ 1/2։1/2

Մրցաշարային աղյուսակը՝ 8-րդ տուրից հետո

1․ Կարուանա՝ 5,5 միավոր

2․ Վիտյուգով՝ 5 միավոր

3․ Կարլսեն՝ 5 միավոր

4․ Արոնյան՝ 4,5 միավոր

5․ Վաշյե Լագրավ՝ 4,5 միավոր

6․ Բլյուբաում՝ 4 միավոր

7․ Անանդ՝ 3 միավոր

8․ Նայդիչ՝ 3 միավոր

9․ Հոու Յիֆան՝ 3 միավոր

10․ Մայեր՝ 2,5 միավոր