Վրացի պաշտոնյաներին արգելել են սև գույնի մեքենա վարել
![]() Բոլոր դասի մեքենաները, որոնք նախատեսված են վրացի պետական ծառայողների համար, կարող են լինել ցանկացած գույնի, բացի սևից, հաղորդում է «Грузия Онлайн»-ը: Փոփոխություններ են արվել, մասնավորապես, «պետական ծառայության ավտոպարկի վերատեղաբաշխման, ծառայողական մեքենայի գնման և դասակարգման կամ փոխարինման մասին» կառավարության որոշման մեջ, որն ընդունվել էր 2014թ. փետրվարին: Փաստաթղթի թարմացված տարբերակում գրություն է հայտնվել «բացի սև գույնից ցանկացած այլ գույնի ու դասի մեքենայի գնման» մասին: Ընդ որում, պետական ծառայողներին խորհուրդ է տրվում մեքենաների տնտեսող մոդելներ գնել, իսկ վառելիքի ծախսը չպետք է գերազանցի 100 կմ համար 6 լիտրը: Նման նախաձեռնությամբ 2014թ. փետրվարին հանդես էր եկել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Այդ ժամանակ նա կառավարության անդամներին կոչ էր արել անցյալում թողնել սև «ջիփերն» ու սև գույնի այլ մեքենաները: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
