Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատ. Հայաստանի պատանեկան առաջնությունը՝ 7-րդ տուրից հետո

357
Ուրբաթ, 30 մարտի, 2018 թ., 11:40
Շախմատ. Հայաստանի պատանեկան առաջնությունը՝ 7-րդ տուրից հետո

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվող Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ փուլում այսօր կայացավ 7-րդ տուրը։

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Նազարյան Արմենակը 5․5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում 7 հնարավորից 6 միավորով միանձնյա առաջատարն է Գևորգյան Ալբերտը։

Մինչև 14 տարեկան պատանիների տարիքային խմբում Ղազարյան Րաֆֆին, Գրիգորյան Արմանը, Վարդանյան Արամը, Պետրոսյանց Արգիշտին և Մանուչարյան Գագիկը 5․5 միավորով կիսում են 1-5-րդ տեղերը։

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում 5․5 միավորով առաջատարն է Սմբատյան Քրիստինեն։