Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Գիտեինք, որ բարդ խաղ է ստացվելու». Արթուր Պետրոսյան

314
Երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ., 21:40
«Գիտեինք, որ բարդ խաղ է ստացվելու». Արթուր Պետրոսյան

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցավ հետխաղյա մամուլի ասուլիսը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն, ամփոփելով մեր թիմի խաղը, նշեց․
«Լիտվայի հավաքականը կարճ փոխանցումներով խաղացող թիմ է: Գիտեինք, որ բարդ խաղ է ստացվելու: Թիմի խաղն ինձ չգոհացրեց: Վերջին 15 րոպեն մի փոքր ագրեսիվ սկսեցինք, գործել և ինչ-որ պահեր ունեինք, բայց այսօր գոհ չեմ թիմի խաղից: Ողջ թիմի խաղն անհաջող էր: Այս խաղի ամենամեծ խնդիրը կենտրոնական հատվածն է: Անկեղծ ասեմ՝ այսօր չստացվեց: Հենրիխ Մխիթարյանը մինչև վերջ խաղաց, որովհետև կարող է վերջին րոպեներին վճռել խաղի ելքը: Ցավալի է պարտությունը, բայց այս խաղում փորձարկումներ արեցինք»,- Պետրոսյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։