«Ազգերի լիգայում մեծ դժվարություններ ենք ունենալու»․ Մխիթարյան
![]() Այս տարվա սեպտեմբերին մեկնարկում է Ազգերի լիգայի առաջին խաղարկությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը։ Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսեց մրցաշարից իր ակնկալիքների մասին։ «Մինչև նոր մրցափուլը դեռ 5 ամիս ժամանակ կա և շատ բան կարող է փոխվել: Պետք է կարողանանաք այս երկու ընկերական խաղերին և մայիսի վերջին և հունիսի սկզբին կայանալիք ևս երկու ընկերական խաղերից լավագույնը քաղել, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ Ազգերի լիգայի խաղարկությունում։ Կարծում եմ՝ պաշտոնական հանդիպումներն ավելի հետաքրքիր են, քան ընկերականները: Մեզ համար շատ մեծ փորձ է լինելու դա, նաև՝ շատ մեծ դժվարություններ ենք ունենալու: Թող բոլորին չթվա, թե ընկել ենք շատ լավ խումբ և շատ հեշտ հավաքականների հետ: Ներկայիս ֆուտբոլում չկան ուժեղ և թույլ մրցակիցներ: Կան հավասարազոր մրցակիցներ և ուժեղներ: Դրա համար փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի պատվով հանդես գանք և հաղթենք յուրաքանչյուր խաղում։ Ոչ միայն երկրպագուներն են ինձնից լավ խաղ սպասում, այլև ես ինքս ինձնից միշտ մեծ սպասումներ ունեմ: Ֆուտբոլ չեմ խաղում ուղղակի խաղալու համար: Խաղում եմ ֆուտբոլ՝ հաջողության հասնելու համար: Կարծում եմ՝ չկա այդպիսի բան, որ կարող ես մեծ ճնշում զգալ: Ինքս ինձ պատրաստում եմ, գիտեմ՝ ինչպես դուրս գալ ճնշման տակից: Փորձում եմ ամեն խաղին թեթև մոտենալ, դաշտ դուրս գալ և անել այն, ինչ անում եմ»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ |

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
11113:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
556Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
24515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
21014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
20414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20512.11.2026, 23:24
