Հայտնի են կարատեի Հայաստանի չեմպիոնների և մրցանակակիրների անունները
Այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 30-րդ առաջնությունը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի բոլոր մարզային ֆեդերացիաների, այնպես էլ Արցախի կարատեի ֆեդերացիայի մարզիկներն ու մարզուհիները: Տղաներից կումիտե ձևում առաջնության չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային կարգում՝ Գևորգ Ղամբարյանը (Երևան), 67 կգ քաշային կարգում՝ Սերգեյ Դալլաքյանը (Երևան), 75 կգ քաշային կարգում՝ Դավիթ Թարոյանը (Երևան), 84 կգ քաշային կարգում՝ Մկրտիչ Ղազարյանը (Երևան) և +84 կգ քաշային կարգում՝ Սերյոժա Մակարյանը (Երևան): Տղաներից կատա ձևում հաղթող է դարձել Միխայիլ Մխիթարյանը (Արցախ), իսկ աղջիկներից՝ Եվա Մուրադյանը (Երևան): Նշենք, որ առաջնության արդյունքներով կկազմվի ՀՀ ազգային հավաքականը, որը կմասնակցի մայիսի 10-ից 13-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի և նոյեմբերի 6-ից 11-ը՝ Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնություններին: |
Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
13229.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
14129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
16428.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17324.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
13321.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16920.04.2024, 20:54