Ա լիգա. «Արցախ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին, «Արթիկ»-ը՝ ՖԻՄԱ-ին
![]() Ա լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում, «Ուրարտուն» սեփական հարկի տակ 70-76 հաշվով հավասար և լարված պայքարում պարտություն կրեց «Արցախից»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Կոնստանտին Միրզոյանցը (Արցախ), ով վաստակեց 25 միավոր: «Ուրարտու» - «Արցախ» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը՝ 12:00-ին Ստեփանակերտում: Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն էր ՀԲՖ նախագահ, միջազգային կարգի մրցավար ՝ Հրաչյա Ռոստոմյանը:Նրան օգնում էին Հարություն Եսայանն ու Մնացական Ավետիսյանը: Մյուս խաղում «Արթիկը» սեփական հարկի տակ 111-87 հաշվով վստահ հաղթանակի հասավ ՖԻՄԱ-ի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրեյ Կոնստանտինովը (Արթիկ), ով վաստակեց 50 միավոր: ՖԻՄԱ - «Արթիկ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը՝ 19:00-ին Օլիմպավանում: Այսօր տեղի կունենա 1/2 եզրափակիչի մյուս՝ «Ուրարտու» - «Արցախ» հանդիպումը: Այն կմեկնարկի ժամը ՝ 19:45-ին «Միկա» մարզահամալիրում: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
