Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Էդգար Մանուչարյանն ապաքինվել է վնասվածքից

353
Կիրակի, 11 մարտի, 2018 թ., 14:10
Էդգար Մանուչարյանն ապաքինվել է վնասվածքից

«Ուրալի» երիտասարդական թիմի կազմում հանդիպման առաջին խաղակեսին մասնակցել է

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ապաքինվել է վնասվածքից և խաղադաշտ վերադարձել։ Նա «Ուրալ»-ի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության 22-րդ տուրի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի երիտասարդական թիմի հետ խաղին, որն ավարտվել է «Ուրալ»-ի պարտությամբ՝ 1։4 հաշվով։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ Մանուչարյանը խաղադաշտ է դուրս եկել 2017-ի դեկտեմբերի 8-ին։