Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Այսօր օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի հոբելյանն է

522
Շաբաթ, 03 մարտի, 2018 թ., 14:20
Այսօր օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի հոբելյանն է

Այսօր ծննդյան 35-րդ տարեդարձն է նշում Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն, աշխարհի 2006 թվականի առաջնության փոխչեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն 85 կգ քաշային ծանրորդ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը։ Տիգրանը ծանրամարտով սկսել է զբաղվել 1995 թվականին՝ Վահան Բիչախչյանի գլխավորությամբ։ 1997-ին նա դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն, իսկ 1998 և 1999 թվականներին պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը։ 2001 և 2003 թվականներին նվաճել է Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների մեդալներ։ Մասնակցել է 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերին՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։ 2006 թվականին Սանտո Դոմինգոյում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ 2008 թվականին Իտալիայի Լինյանո քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է հաղթող։ Այդ հաղթանակը նա նվիրել է Խաչատուր Քափանակցյանի՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականի՝ ավտովթարից զոհված մարզիչներից մեկի հիշատակին։ 2008-ի Պեկինի օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ է նվաճել Պեկինի օլիմպիական խաղերում, որը հետագայում փոխարինվել է արծաթե մեդալով։ 2009 թվականին Հարավային Կորեայի Կոյան քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Տիգրանը պոկում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ, սակայն մեջքի հատվածում ցավերի պատճառով չի մասնակցել հրում վարժությանը։ 2010 թ. սեպտեմբերին Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող հանդես գալու պատճառով նա և մեկ այլ ծանրորդ Գևորգ Դավթյանը, դուրս են մնացել Հայաստանի հավաքականի կազմից։ 2016 թվականին կայացած դոպինգ-սկանդալի արդյունքում տեղի են ունեցել օլիմպիական խաղերի դոպինգ-թեստերի վերստուգումները։ Արդյունքում Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն բելառուս Անդրեյ Ռիբակովի դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել և նրա մեդալը շնորհվել է Տիգրանին։ Մրցահարթակ դուրս գալուց 8 տարի անց Տիգրանը հռչակվեց Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։