«Խուլիգանությունը շարունակվում է». Սաֆարյանը՝ Ռոստոմյանի հայտարարության մասին
![]() Մտածում էի, թե օլիմպիական խաղերի ավարտից հետո ՀՀ մարզական ղեկավարությունը պատշաճ հետևություններ կանի անդահուկ մարզիկ ուղարկելու խայտառակ փաստից, ինչին նույնիսկ օտարալեզու լրատվամիջոցներն անդրադարձան, և ըստ այդմ՝ մեղավորներին պատասխանատվության կենթարկի, կազատի զբաղեցրած պաշտոններից: Բայց ոչ. խուլիգանությունը շարունակվում է: Պարզվում է, ըստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ «այս խնդրի հետ կապված եղել են բացթողումներ» և «որ պետք չէ այս ամենը տեղափոխել անձնական փոխհարաբերություններ տիրույթ»: Նախարար մարդը այս ամենն ասում է այն բանից հետո, երբ սեփական ականջներով լսում է, թե ինչպես է դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ասում՝ «Աշոտի դահուկները վնասված էին, բայց կոտրված չէին: Օլիմպիական խաղեր մեկնելուց առաջ մենք նրան զգուշացրել էինք, որ նա իր դահուկները կստանա Փհենչհանում: Նա իր ելույթի օրը հանդես կգար նոր դահուկներով: Սակայն մինչ դահուկները կլինեին, նա պետք է մարզվեր աշխարհի չեմպիոնի դահուկներով, բայց նա չուզեց...»։ Այսինքն՝ մարզիկ են ուղարկում օլիմպիական խաղերի ու միայն սեփական պարտականությունն են համարում ասելը, թե՝ «Աշոտ ջան, դե կգնաս աշխարհի չեմպիոն էսինչից դահուկներ կվերցնես, մենք թեթևի մեջ իրան ասել ենք, որ քեզ տա, մարզվես, բայց դե դու չուզեցիր..․»։ Աշոտս էլ իհարկե պետք է նեղվեր, երբ Հայաստանում խծբ-ով մրցաշարին մասնակցած սվոյներին թազա դահուկներ են նվիրել, իսկ իրեն ընդամենը զգուշացնում են, որ գիտենք, որ քոնը վնասված են... Մեր տղեն բնականաբար սրտնեղած ընկերոջ դահուկներն է վերցնում.... Ու նախարարը լսում է նաև, թե ինչպես է Աշոտ ասում, որ ինքը չի ցանկացել «մարզվել ուրիշների օգտագործած դահուկներով, քանի որ մարզիկ եմ, անընդհատ մարզվում եմ և կարծում եմ արժանի եմ սեփական նոր դահուկներ ունենալ»։ Ու այսքանից հետո, պարոն Ռոստոմյան, իհարկե ոչ մի անձնական, ոչ մի միջանձնային, Շուռա, միայն կողոպուտ: Ոչինչ, որ մարզիկին դահուկ չեն տվել, որովհետև ուզեցել են հարամ ձևերով ուրիշին ուղարկել, որովհետև իրենք, վիդեծի լի, մեծ վաստակ ունեն դահուկասպորտում ու հիմնադիրն են: Ոնց կլինի, որ ինչ-որ Աշոտ գա ու հաղթի և գնա օլիմպիական խաղերի: Պարոն Ռոստոմյան, ոչ մեկին հանկարծ չնեղացնենք, հո՞ խայտառակ չեք: Եթե նեղացնել, ապա միայն Հայաստանի հեղինակությունը, թայֆի անդամներին պետք չի նեղացնել: Նողկալի է... Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան (Ֆեյսբուք) |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
