Հայտնի են «Աէրոֆլոտ oփեն»-ի առաջին տուրի արդյունքները
![]() Երեկ կայացել է «Աէրոֆլոտ oփեն» միջազգային մրցաշարի առաջին տուրը: Մեկնարկային տուրի՝ մեզ համար կարևորագույն պարտիայում, Մանուէլ Պետրոսյանը սև խաղաքարերով առավելության է հասել Ադրբեջանի ուժեղագույն գրոսմայստերներից Ռաուֆ Մամեդովի նկատմամբ։ A մրցաշարում հաղթանակներ են տոնել նաև Տիգրան Լ. Պետրոսյանը և Արման Միքայելյանը: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ, իսկ Շանթ Սարգսյանը պարտություն է կրել: B մրցաշարում մեր մասնակիցներից հաղթանակներ են տոնել Տիգրան Քոթանջյանը և Վահե Բաղդասարյանը: Տիգրան Հարությունյանը, Դավիթ Միրզոյանը, Հովհաննես Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ, իսկ Հովիկ Հայրապետյանը պարտություն է կրել: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը հաղթանակ է տոնել, Մարկ Բասենցյանը իր պարտիան ավարտել է ոչ-ոքիով, իսկ Արեգ Հարությունյանը պարտվել է: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
