Այսօր Սուրբ Վալենտինի օրն է
Փետրվարի 14-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են սիրահարների տոնը՝ Սուրբ Վալենտինի օրը: Այս օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում են խորհրդանշական նվերներ: Սիրահարների տոնը ներթափանցել է նաև Հայաստան: Թեև շատերը դեմ են այս տոնին՝ համարելով այն կաթոլիկական տոն, բայց սիրահարներն այն նշում են մեծ խանդավառությամբ: Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն՝ Հին Հռոմում ապրել է Վալենտին անունով մի բժիշկ-հոգևորական: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները: Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը՝ փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.« Քո Վալենտին…»: Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: |
Եզդիական համայնքի ներկայացուցիչներ են եկել Կիրանց (տեսանյութ)
3400:18«Երբ Շուռնուխը բաժանվեց երկու մասի, կիրանցեցին դա չնկատեց, հիմա Կիրանցն է բաժանվում երկու մասի». Մհեր Հակոբյան (լուսանկար)
3800:06«Կիրանցը արշավականների սիրելի վայրերից մեկն է, բայց արշավականները լուռ են». Մանուշ Եսայան
4600:00«Զարմանում եմ Կիրանցի բնակիչների վրա». Նաիրի Հոխիկյան
47Երեկ, 23:54«Հայ Եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին». Գևորգ Դանիելյան
42Երեկ, 23:48«Մեր հասարակության դեմ հուժկու համացանցային պայքար է սկսվել». Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
54Երեկ, 22:54