«Քարտեզները կա՛մ ոչնչացվել են, կա՛մ թաքցնում են»․ Տիգրան Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Առաջին կետում նախարարությունը նշում է. «Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա», սա բացարձակ սուտ է: Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը՝ «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից: Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը: Արձանագրությանը կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որը վերաբերում էր 975 կմ սահմանի երկայնքին: Ընդ որում, քարտեզները շատ ճգրիտ էին՝ մեկ սանտիմետրում արտացոլված էր 250 մետր: Արձանագրության և քարտեզների բնօրինակը հանձնվել է Մոսկվային, իսկ երեքական պատճե տրվել է Հայաստանին և Ադրբեջանին: Ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր: Օրինակ, թեկուզ այն պատճառով, որ նույն Տավուշի հետ կապված Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք։ Կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները: Մեր ձեռքի տակ է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին, այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում: Միաժամանակ մեր ձեռքի տակ է նաև մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները այս պահին արդեն առկա չեն: Փաստորեն՝ 2 տարի առաջ առկա փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն: Եվ եթե փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն, ապա հարց է առաջանում, թե ինչով է առաջնորդվում ներկայումս Հայաստանի կառավարությունը, օրինակ՝ ստրատեգիական անչափ մեծ կարևորություն ունենցող Բաղանիսի և Ոսկեպարի տեղամասում սահմանազատում կատարելիս։ Նաև այս հանգամանքն է, որ համոզմունք է ձևավորում, որ սահմանների ճշգրտման անվան տակ սեփական իշխանությունը երկարաձգելու համար ընդամենը միակողմանի զիջումներ են իրականացնում, որոնք ուղիղ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը: Կադաստրի ենթակայության տակ գտնվող՝ պետության համար կարևորություն ներկայացնող քարտեզները կա´մ ոչնչացվել են, կա´մ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել: Երկու դեպքում էլ խոսքը գնում է առանձնապես ծանր քրեական հանցագործության մասին: Դատախազությանը պետք է այս հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում»,- նշեց Աբրահամյանը: |
Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է անցկացնելու․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
911:48«Սուտ եք խոսում»․ Պապոյանը հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել շարժման մասնակիցներին (տեսանյութ)
2711:36«Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել»․ Ոսկան Սարգսյան
6109:36«Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը»․ Գառնիկ Դանիելյան
6909:30Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)
7409:18Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
6009:06