Երեք մարզիչ կոչումների է արժանացել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջապահական ամբիոնի վարիչ Ալբերտ Մովսիսյանին և Երևանի «Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Ալեքսան Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Իսկ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և ծննդյան 90-ամյակի կապակցությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանն է արժանացել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արսեն Գալոյանը: Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիսավոր պայմաններում պատվավոր կոչումների կրծքանշանները հանձնել է Ալբերտ Մովսիսյանին, Ալեքսան Հովհաննիսյանին և Արսեն Գալոյանին: |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
105Երեկ, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
15529.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16129.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
17928.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
17924.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14021.04.2024, 16:06