Շախմատ. Գրիգորյանը և Հարությունյանը՝ միջազգային մրցաշարերի հաղթողներ
![]() Տոնական օրերին հայ շախմատիստները շարունակել են պայքարել միջազգային մրցաշարերում։ 2018 թվականի հունվարի 1-ից 7-ը Լաոսում կայացել է միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 15 երկրների 68 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ: Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը, 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, դարձել է մրցաշարի միանձնյա հաղթող: Միաժամանակ ԱՄԷ-ի Ալ Աին քաղաքում կայացել է պատանեկան մրցաշար, որին իրավունք ունեին մասնակցելու մինչև 20 տարեկան շախմատիստները: Մրցաշարին մասնակցել է 11 երկրի 143 շախմատիստ, այդ թվում 2 գրոսմայստեր և 6 միջազգային վարպետ: Առաջին անգամ անցկացվող պատանեկան մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Մրցաշարում հաջող են հանդես եկել նաև Արթուր Դավթյանը, Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը, ովքեր վաստակել են 7-ական միավոր և կիսել 3-10-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել համապատասխանաբար 6-րդ, 7-րդ և 9-րդ հորիզոնականները: Մեր 5-րդ ներկայացուցիչը՝ Սոնա Ասատրյանը, 6.5 միավորով զբաղեցրել է 16-րդ տեղը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
