Պանրի սիրահարները պաշտպանված են ինսուլտից
![]() Լավ լուր՝ տարբեր տեսակի պանրի բազմամիլիոն երկրպագուների համար: Հետազոտողներն ապացուցել են, որ այս հայտնի մթերքի ամենօրյա ռեժիմով օգտագործումն օգտակար է սրտի և արյան անոթների առողջության համար: Ամեն օր, թեկուզ փոքր քանակությամբ պանրի կանոնավոր սպառումը թույլ է տալիս ամրապնդել սրտի և արյան անոթները: Այդպիսին են մեթա-անալիզի արդյունքները, որն իրականացրել են Չինաստանի և Նիդեռլանդների գիտնականները՝ հետազոտելով ավելի քան 200 000 մարդու: Հետազոտողները հայտնաբերել են, որ նրանք, ովքեր գերադասում են ամեն օր ուտել պանիր,14% -ով ավելի քիչ են բախվում սրտի իշեմիկ հիվանդության, և 10% -ով ինսուլտի ռիսկի փոխանցումը նվազում է այն մարդկանց մոտ, ովքեր հազվադեպ են սպառում պանիր կամ ընդհանրապես չեն ուտում: Սակայն ուսումնասիրության հեղինակները շեշտում են, որ պանիրը պետք է սպառել չափավոր քանակությամբ: Ընդհանուր առմամբ, հետազոտողներն ընդգծում են, որ առողջության համար կարևոր է չափավորությունը: Պանիրը պետք է լինի օրական մոտավորապես լուցկու տուփի չափ: Այնուամենայնիվ, հետազոտողները չեն պարզել, թե կոնկրետ որ պանիրն է առավել օգտակար սրտանոթային համակարգի համար: Չի կարելի բացառել, որ այդ մթերքը դրական ազդեցություն է ունենում նաև արյան անոթների առաձգականության և անցունակության համար՝ նվազեցնելով արյան մեջ վատ խոլեստերինի ցուցանիշները, ինչպես նաև վերականգնում է աղիքային օգտակար բակտերիաները, որոնք անհրաժեշտ են առողջ սրտի և արյան անոթների համար: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
