Հակաբիոտիկները խանգարում են մարմնին պայքարել մանրէների դեմ
![]() Ժամանակակից բժշկությունը նախատեսում է բուժել բակտերիալ վարակները հակաբիոտիկներով: Սակայն մի շարք հակաբիոտիկ նյութեր առաջացնում են հակադարձ ազդեցություն. բակտերիաները դառնում են ավելի դիմացկուն ինչպես բուժման, այնպես էլ իմունային համակարգի հարձակումների համար: Հակաբիոտիկների որոշ տեսակներ ոչնչացնում են բջիջների միտոքոնդրությունը. Այս երևույթը հայտնաբերել են «Գրանդ» ինստիտուտի գիտնականները՝ Ջեյմ Քոլինսի գլխավորությամբ: Այսպիսի ազդեցություն է դիտվել ինչպես մկների, այնպես էլ մարդկանց մոտ: Բջջային օրգանների վնասվածքի հետևանքով, որոնք ապահովում են բջիջն էներգիայով, սկսվում են առանձնանալ տարբեր նյութեր և ռեակցիայի միջանկյալ նյութեր: Մկների փորձերը ցույց են տվել, որ այդ նյութերը դեղերի նկատմամբ ավելի դիմացկուն են: Հակաբիոտիկները նաև բացասաբար են ազդել մակրոֆագների իմունային բջիջների վրա, որոնք էլ հենց ոչնչացնում են բակտերիաները: Այնուամենայնիվ, հետազոտողները ենթադրում են, որ դա արդարացի է միայն որոշ հակաբիոտիկների համար (մասնավորապես ciprofloxacin-ի), և անհասկանալի է, թե հայտնաբերված կողմնակի բարդությունները որքան են սարսափելի: Փորձագետները նշում են, որ նոր տվյալները կարևոր են նոր հակաբակտերիալ դեղերի մշակման համար. «Պետք է վերահսկել, թե ինչպես են նրանք փոխազդեցություն ունենում բջիջների հետ և փորձել նվազագույնի հասցնել բացասական ազդեցությունը»,- ընդգծել են նրանք: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
