Ովքեր են ավելի ծանր տանում սուր-շնչառական հիվանդությունները՝ կանա՞յք, թե՞ տղամարդիկ
![]() Կանադայի Նյուֆաունդլենդի համալսարանի բժիշկներն ուսումնասիրությունների ընթացքում պարզել են, որ տղամարդիկ ավելի ծանր են տանում սուր-շնչառական հիվանդություններն ու մրսածությունը: Ըստ մասնագետների՝ դա պայմանավորված է կնոջ ու տղամարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով: Պարզվել է, որ տղամարդու իմունիտետն ավելի թույլ է կնոջ իմունիտետից: Դա տղամարդկանց ավելի ընկալունակ է դարձնում ՍՇՎ-ների նկատմամբ: Նրանց մոտ հիվանդության ընթացքն ավելի երկար է տևում և նրանք ավելի հաճախ են հիվանդանում: Ըստ վիճակագրության՝ գրիպով վարակվելու դեպքում տղամարդիկ ավելի հաճախ են հոսպիտալացվում: Այս հիվանդությունից մահացության ցուցանիշը ևս ավելի բարձր է տղամարդկանց շրջանում: Մասնագետները պարզել են նաև, որ գրիպի դեմ պատվաստումներն ավելի արդյունավետ են կանանց համար: Մկների վրա անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ արական սեռի իմունիտետի թուլությունը կապված է տեստոստերոնի հետ, ուստի մասնագետները կարծում են, որ գրիպի և մրսածության բուժումն ավելի արդյունավետ կլինի, եթե յուրաքանչյուր սեռի համար համապատասխան բուժում մշակվի: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
