««Հայկական Մոուրինյոն» հայտարարեց, որ ինքն է լավագույնը և սխալ ընտրություն է կատարվել». Ռուբեն Հայրապետյան
![]() ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսել է այս տարի «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգի քվեարկությանը ՀՖՖ գործկոմի անդամների չմասնակցելու, ինչպես նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգ չսահմանելու մասին։ «Անընդհատ ինչ-որ շահարկումներ և խոսակցություններ են լինում, որ տարվա լավագույն մարզիկ, մարզիչ քվեարկություններն անարդար է լինում, այդ պատճառով որոշել ենք ֆեդերացիային հանել քվեարկությունից և լավագույնին կընտրեն լրագրողներն ու ակումբները։ Այս կերպ կփորձենք ֆեդերացիային ավելի շատ հեռու պահել նման թեմաներից: Տարվա լավագույն մարզիչ կոչումը երբեք էլ չի եղել։ Ես գտնում եմ, որ մենք ժամանակին ճիշտ չենք արել, որ մտցրել ենք այդ անվանակարգը: Հիմա որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, թե ով պետք է քվեարկի, ով՝ ոչ, ով է լավը, ով՝ ոչ արդար է, թե՝ ոչ, հանել ենք այդ անվանակարգը։ Եթե հիշում եք, մենք ունեինք «Հայկական Մոուրինյո»: Նա անցած տարի հայտարարեց, որ ինքն է լավագույնը, բայց սխալ ընտրություն է կատարվել: Նման բաներից խուսափելու համար, ավելի լավ է չանցկացնենք քվեարկությունը: Հետագայում եթե անհրաժեշտություն լինի, կքննարկենք հանրության հետ և նորից կմտցնենք»,- նշել է Հայրապետյանը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
