Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Իրինա Սլուցկայան Հայաստանում առաջին անգամ վարպետության դաս անցկացրեց

244
Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2017 թ., 01:05
Իրինա Սլուցկայան Հայաստանում առաջին անգամ վարպետության դաս անցկացրեց

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի յոթակի չեմպիոնուհի գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան այսօր վարպետության դաս անցկացրեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի սաների համար։

«Առաջին անգամ եմ վարպետության դաս անցկացնում, սակայն առաջին անգամ չեմ Հայաստանում։ Երկու անգամ արդեն եղել եմ այստեղ՝ «Kings on ice» շուի շրջանակներում և այս մարզադպրոցի բացման արարողությանը։ Ուրախ եմ, որ սահադաշտ դուրս կգամ և իմ փորձով կկիսվեմ երեխաների հետ»,- նշեց Սլուցկայան՝ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

Անվանի գեղասահորդուհին ավելացրեց, որ մասնակցելու է նաև նոյեմբերին կայանալիք «Ախթամար» գեղասահքի շոուին։

«Ես որպես հյուր մասնակցելու եմ հաջորդ տարի նոյեմբերին կայանալիք «Ախթամար» գեղասահքի շոուին, որտեղ մարմնավորելու եմ Անահիտ աստվածուհու դերը։ Շատ հետաքրքիր է լինելու՝ գեղասահք, օդային համարներ և այլն։ Կարծում եմ՝ այն հետաքրքիր կլինի ոչ միայն հայերի, այլ նաև ողջ աշխարհի համար։ Լեգենդը չպետք է անտարբեր թողնի ոչ մեկին։ Մեր պարով, մեր երաժշտությամբ, մեր հոգով ուզում ենք ցույց տալ այդ լեգենդի խորությունը, կիսվել մարդկանց հետ գեղեցիկ պատմությամբ»։

Իրինա Սլուցկայան վարպետության դաս անցկացրեց հայ գեղասահորդների համար