«Հարյուրամյա լամպ». աշխարհի ամենաերկար աշխատող շիկացման լամպը, որ միացվել է 1902-ին
Կենցաղում կիրառվող շիկացման լամպերը երկար կյանք չունեն, դրանք պարբերաբար վառվում են և կարիք է առաջանում փոխել նորով: Սակայն այս օրենքից բացառություն է «Հարյուրամյա լամպը», որն իր երկարակեցության շնորհիվ հայտնվել է անգամ Գինեսի ռեկորդների գրքում: Այն գտնվում է Քալիֆորնիայում, Լիվերմոր քաղաքի հրշեջ կայանում: Որոշ տվյալների համաձայն՝ այն առաջին անգամ միացվել է էլեկտրականությանը 1901 թվականին ու մինչ օրս աշխատում է՝ աննշան ընդհատումներով: Ենթադրվում է, որ դրա երկարակեցության գաղտնիքը փոքր հզորությունն է և ցածր ՕԳԳ-ն: Տեղադրման պահին լամպը, տարբեր տվյալներով, ունեցել է 30-60 Վատտ հզորություն, սակայն այժմ, ավելի քան մեկ դար աշխատելուց հետո այդ ցուցանիշը հասել է 4-ի: Ռեկորդակիր լամպը պատրաստվել է ձեռքով 1890-ականների վերջին: Այս լամպը դարձել է ապացույց այն բանի, որ ժամանակակից լամպերն, ինչպես նաև այլ իրերն, ստեղծվում են միտումնավոր անորակությամբ, որպեսզի շուտ շարքից դուրս գան ու մարդիկ գնեն նորերը: Սրա մասին անգամ ֆիլմ է նկարահանվել՝ «Դավադրություն ընդդեմ լամպի» (The Light Bulb Conspiracy): Այժմ «Հարյուրամյա լամպ»-ի աշխատանքն ամեն վայրկյան նկարահանում է հատուկ տեղադրված տեսախցիկն, իսկ տեսանյութն ուղիղ եթերով հեռարձակվում է օնլայն հարթակում: Լամպի պահպանման համար անգամ գործում է հատուկ հանձնաժողով: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24