«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք Չալաբյան
![]() «Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ հարկատուների միջոցներից և օրենքով պարտավոր է պաշտպանել չեզոքություն և բազմակարծություն, վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»,- Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց «ՀայաՔվե» միավորման բողոքի ակցիայի ժամանակ ասել է Ավետիք Չալաբյանը և ներկայացրել Հանրայինին ուղղված նամակ-պահանջ։ «Սեպտեմբերի 27-ին հանրային հեռարձակողը ոչ միայն անուշադրության մատնեց այդ շատ կարևոր օրվա խորհուրդը և չլուսաբանեց, այլև երեկոյան ժամանցային համերգ դրեց, որը ինչ որ իմաստով բազմահազար հայ ընտանիքների ցավին ավելացրեց նաև վիրավորանքը։ Դրան գումարվում է նաև այն, որ Հանրային հեռուստատեսությունն ընդհանարապես հանդես չի գալիս որպես հանրային, որը պետք է աշխատի ամբողջ հանրության համար, այն հանդես է գալիս որպես գործող վարչախմբի կուսակցական հեռուստաալիք՝ բացարձակ կողմնակալ հեռարձակում իրականացնելով»,- շարունակեց Չալաբյանը: «Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը»,- նշեց նա։ |

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
5515:49
«Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունները չեն կարող կոտրել նրա ժողովրդի կամքը»․ Զախարովա
5415:43
«Չէիք մտածո՞ւմ, որ աթոռը կկպներ մեկին ու կմահանար», «լավ էլի, եկեք Կիկոսի մահը չսարքենք»․ բանավեճ՝ լրագրողի և Վահագն Ալեքսանյանի միջև (տեսանյութ)
7315:36
«Տիտղոսային ընդդիմությունը, ինչպես միշտ, օրակարգ չունի». Ստեփան Դանիելյան
6915:30
«Կարող ա չափերով մի քիչ մեծ եմ՝ երևացել եմ․ բոլորն էլ ծեծել են»․ Նարեկ Բաբայան (տեսանյութ)
6415:18
«Ընդդիմադիրների նկարներով դագաղներն ու պսակնե՞րն են հանրային ճնշումը»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6115:00
