Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է

113
Այսօր, 13:55
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է

Իսպանական «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբի հարձակվող Խեսուս դե Միգելը, որը «Անդորրայի» դեմ հանդիպման ժամանակ սրտի կանգ էր ունեցել, մահացել է։ Այս մասին հայտնել է ֆուտբոլային ակումբը՝ X սոցիալական ցանցի իր էջում։

Նախօրեին Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության՝ Սանտա Կրուս դե Տեներիֆեում կայացած հանդիպումն ընդհատվել էր երկրորդ խաղակեսի լրացուցիչ ժամանակում։ «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն դուրս էր եկել դարպասից և կենտրոնական շրջանի մոտ բախվել դե Միգելին՝ փորձելով կանխել վերջինիս դուրս գալը դարպասապահի դեմ։ Բախման հետևանքով հարձակվողն ընկել էր և կորցրել գիտակցությունը։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։

Ֆուտբոլիտը 30 տարեկան էր։