«Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը». Էդգար Ղազարյան
![]() «Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ի՞նչ ջանք եք գործադրում: Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ի՞նչ եք աշխատում, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը»,- բյուջետային քննարկման ժամանակ արձագանքելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ պատգամավորն ասել էր. «Բաքվի բանտերում գտնվում են ՀՀ քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի դատական համակարգի որոշումներով ներկայացվել են մեղադրանքներ, որոնք վերաբերելի են ՀՀ հազարավոր քաղաքացիների... Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ, երբ Ադրբեջանի գործողությունների նկատմամբ մեր իշխանությունների կողմից համարժեք քայլ չի իրականացվում... Դուք երբևէ Ադրբեջանի նախարարի հետ շփումներ ունեցե՞լ եք՝ քննարկելու իրենց երկրում պահվող մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր»: Գալյանն ասել էր, որ սա այն հարցն է, որտեղ աշխատում է պետությունը և պետական ինստիտուտները. «Դա մի հարց է, որով մենք զբաղվում ենք ամեն օր, մենք ասելով՝ նկատի ունեմ պատկան համապատասխան մարմինները»: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
