Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.

«Ի՞նչ արժե վարչապետի մեկ օրվա կյանքը՝ ՀՀ քաղաքացիների վրա». Էդգար Ղազարյան

124
Երեկ, 10:54
«Ի՞նչ արժե վարչապետի մեկ օրվա կյանքը՝ ՀՀ քաղաքացիների վրա». Էդգար Ղազարյան

«Վարչապետը բնակվում է Կոնդի ամառանոցային տնտեսությունում: Նա հանրությանը ներկայացնում է տեսանյութեր՝ իր կենցաղվարության մասին, որից կարելի է տպավորություն ստանալ, որ համեստ կյանքով է ապրում՝ թթու լավաշ, կուկուռուզ, պեռաշկի: Կոնդի ամառանոցային տնտեսության վրա տարեկան ինչքա՞ն գումար է ծախսվում»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: Մակունցը նշեց՝ բոլոր այն հարցերը, որոնք ենթադրում են թվեր, գրավոր ուղարկել. «Կոնդի ամառանոցի հետ կապված ևս՝ կխնդրեմ գրավոր ներկայացնել, սիրով կպատասխանենք»,- հավելեց նա:

«Ի՞նչ արժե վարչապետի մեկ օրվա կյանքը՝ ՀՀ քաղաքացիների վրա». Էդգար Ղազարյան