Փհենյանը հերքել է իր առնչությունը Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված կիբերհարձակմանը
![]() Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը ԱՄՆ-ին մեղադրել է քաղաքական սադրանքի մեջ՝ կապված Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված լայնածավալ կիբերհարձակմանը Փհենյանի մասնակցության վերաբերյալ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հայտարարության հետ։ «Այս խոշոր իրադարձության կապակցությամբ ԱՄՆ-ն կրկին դիմել է իր սիրելի սադրանքին՝ այն կապելով մեզ հետ»,- ասվում է նրա հայտարարության մեջ։ Կիմ Յո Չժոնի կարծիքով՝ ՀԴԲ-ի հայտարարությունները, որոնցով փորձում են Հյուսիսային Կորեան ներկայացնել որպես «կիբերհանցագործ պետություն», անհեթեթություն են։ «ԱՄՆ-ն մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ պնդելով, թե մենք մեղավոր ենք աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող կիբերխարդախությունների համար։ Սա, ակնհայտորեն, մեր դեմ ուղղված քաղաքական սադրանք է»,-նշել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը։ Ավելի վաղ ՀԴԲ-ն հայտարարել էր, որ Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված լայնածավալ կիբերհարձակման և ավելի քան 6 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի գողության պատասխանատուն Հյուսիսային Կորեայի հետ կապ ունեցող TraderTraitor հաքերային խմբավորումն է։ |

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը». #Bild
10214:31
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին
14711:30
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Անկախության օրվա առթիվ
11111:18
Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ
16610:07
«Մեր փրկությունը միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է»․ Արշակ Սադոյան
10109:36
«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան
13509:18
