Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
183
Այսօր, 11:01
![]() Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը վնասազերծել է Իրանից երկրի տարածք ներթափանցած սահմանախախտի, որը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը։ Ծառայության տվյալներով՝ սահմանապահները Իրանի կողմից դեպի Ադրբեջան շարժվող մի խումբ անձանց են հայտնաբերել։ Նրանց կանգ առնելու հրաման է տրվել, ինչպես նաև նախազգուշական կրակոցներ են արձակվել օդ։ Սահմանախախտներից մեկը, չենթարկվելով հրամանին, զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել՝ փորձելով սպանել սահմանապահներին։ Ի պատասխան՝ սահմանապահները զենք են կիրառել և վնասազերծել նրան։ Դեպքի մասին իրանական կողմը տեղեկացվել է։ Քրեական գործ է հարուցվել։ |

Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում գտնվող նավթային հանգույցին
10714:43
Ադրբեջանը վնասազերծել է երկրի օդային տարածք ներթափանցած իրանական ԱԹՍ-ներ
12314:01
Կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
11111:18
Ադրբեջան-Իրան սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
16711:01
Ֆլորիդայում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել (տեսանյութ)
25209:01
Իրանական նավի կապիտանը զոհվել է ԱՄՆ-ի հարվածից
288Երեկ, 23:55
