Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին. «Փաստ»
![]() Այն, որ իրականում կամ խորքում Ադրբեջանն ամենևին էլ խաղաղության չէ տրամադրված Հայաստանի ու հայության հանդեպ, ողջամիտ ընկալմամբ շրջանակների համար անգամ քննարկելու նյութ չէ. այնքան ակնհայտ է ագրեսիվ տրամադրվածությունը: Ինչպես ակնհայտ է այն, որ Ադրբեջանում, ինչպես 44-օրյա պատերազմից, այնպես էլ՝ հազարամյակներով հայաբնակ Արցախը բռնի հայաթափելուց հետո պետական մակարդակով շարունակվում են հայատյացության քարոզը և Հայաստանի հանդեպ զավթողական քարոզչաքաղաքական նախագծերի իրականացումը: Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ անում են նորանոր հայտարարություններ, որոնք ոչ միայն հակասում են երկուստեք «առերես» հռչակված «խաղաղության հաստատման» գծին, այլև ակնհայտորեն թշնամական տրամադրվածություն են դրսևորում: Ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հրապարակավ պահանջ է հնչեցնում, թե՝ հայերը պիտի ադրբեջանցիներից ներողություն խնդրեն: Իլհամ Ալիևը ուղղակիորեն հոխորտում է, խոսում «թշնամուն ջախջախելու» մասին, նորից խեղաթյուրում է իրականությունը, չի թաքցնում պահանջները Հայաստանից ու հայ ժողովրդից, և այլն, և այլն: Միևնույն ժամանակ, «զուգահեռ իրականության» մեջ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները խոսում են «խաղաղություն խնամելու» մասին: Դե, դա նորություն չէ, բայց ուշադրության արժանի է մեկ այլ զուգահեռում: Տեսեք... Ալիևը փաստացի հոխորտում է Հայաստանի ու հայության հասցեին, ասում է՝ «ջախջախեցինք թշնամուն»: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն բառերն է գործածում, բայց... էլի հայերի, տվյալ դեպքում՝ ընդդիմադիր հայերի դեմ: Փաշինյանը վերջին ՏԻՄ ընտրությունների համատեքստում հայտարարում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն կամ պրոքպական թեկնածուները և թիմերը տարան ջախջախիչ հաղթանակ»: Այսպես ասենք՝ հզոր է: Ըստ որում, թե՛ Ալիևի ու Փաշինյանի խոսքերի զուգահեռումը, թե՛ գործածած «ջախջախիչ» բառամթերքը: Բայց դա էլ դեռ ամենը չէ: Փաշինյանը օրերս նաև հայտարարեց, թե՝ «պատերազմի քառագլուխ կուսակցությունը ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի», թե՝ «Հայաստանից պետք է արմատախիլ անել լրտեսական ընդդիմությանը, որը կառավարվում է դրսից», թե՝ «պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ու իրական ընդդիմություն»։ Չենք հոգնի ու չենք զլանա կրկնել. կոնկրետ Փաշինյանն ու ՔՊ-ն, 8 տարի և մի քիչ ավելի լինելով իշխանություն, Հայաստանի ու Արցախի գլխին բերել են 1 լայնածավալ պատերազմ և առնվազն 3 խոշոր ու նաև ճակատագրական հետևանքներ ունեցող ռազմական բախումներ: Ու ո՞վ է «պատերազմի կուսակցություն», եթե ոչ հենց ՔՊ-ն: Ընդդիմության մասին: Փաշինյանը, ինչպես միշտ, անում է մերկապարանոց, որևէ ապացույցով չուղեկցվող հայտարարություն, թե ընդդիմությունը լրտեսական է, կառավարվում է դրսից: Թող այդ դեպքում նշվի իր կալանավորած ընդդիմադիր լիդերներից որևէ մեկին, որին նման մեղադրանք է ներկայացված: Չկա նման բան: Կարծես սովորական բան է դարձել, որ պետության ղեկավարի դիրքից հանդես եկողը կարող է անպատասխանատու և որևէ փաստով չհիմնավորված հայտարարություններ անել, բայց դա իրականում խայտառակություն է ու առնվազն քաղաքական անպատասխանատվություն: Ամենից կարևորը. ո՞վ է Փաշինյանը, որ որոշի, թե ով լինի կամ չլինի ընդդիմություն: Եթե իշխանությունն է որոշում կամ որոշելու, թե ով լինի ընդդիմություն կամ չլինի, ապա դա քաղաքագիտորեն նշանակում է երկու բան. նախ՝ դա արդեն բռնատիրական հասարակարգ է, որտեղ չկա ժողովրդավարություն, երկրորդ՝ իշխանության նշանակած «ընդդիմությունը» ընդդիմություն չէ, այլ նույն իշխանության կցորդ: Չնայած, երկու կետն էլ իրար հետ փոխկապակցված են: Առհասարակ, այս կամ այն քաղաքական ուժի ընդդիմություն կամ իշխանություն լինելը որոշում են ընտրողները՝ քվեարկությամբ և քվեարկության արդյունքում ձայների բաշխվածությամբ: Պարզ ասած՝ ընտրություններով միայն իշխանություն չէ, որ ձևավորվում է, ձևավորվում է նաև ընդդիմություն: Ուստի, Փաշինյանը չի կարող որոշել, թե ով լինի ընդդիմություն, ով չլինի: Կրկնենք՝ ժողովուրդն է որոշում: Ու մի օր էլ կարող է որոշել, որ Փաշինյանն է նորից ընդդիմություն, կարևոր չէ՝ ինչպիսի ընդդիմություն: Իսկ Փաշինյանն առայժմ միակ բանը, որ կարող է անել, ընդդիմությանը «ջախջախելուն» ուղղված գործողություններն են, ինչով զբաղված է արդեն քանի տարի: Բայց անօգուտ: Աջուձախ բոլորին կալանավորելով, անարգ ռեպրեսիաների դիմելով որևէ մեկն իր դիրքերը չի ամրապնդել: Եթե նույնիսկ ամրապնդել է, ապա չափազանց կարճ ժամանակի համար»։ |

«Մեզ անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն և որակապես նոր ընդդիմություն»․ Արա Պողոսյան
6100:36
ԵՄ-ն հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից
9200:07
«ԱԺ-ն «քուչի» հետ շփոթած պատգամավորի աշխատավարձը շուրջ 600 հազար դրամ է»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
89Երեկ, 23:54
«Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով, ապագայի նկատմամբ վստահությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
81Երեկ, 23:00
«Այս ֆորմատն իմաստ ունի միայն ձեր ստերը ցույց տալու համար»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
84Երեկ, 22:42
«Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան»․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
59Երեկ, 22:30
