Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.

Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

85
Այսօր, 18:18
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը փայլուն հաղթանակ տարավ հենացատկի վարժությունում՝ երկրորդ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Երկու փայլուն ցատկերի հանրագումարով Դավթյանը վաստակեց 14,850 միավոր և մրցակիցների համար դարձավ անհասանելի։

Այսպիսով, Հայաստանի մարմնամարզության հավաքականը Ռոտերդամի աշխարհի առաջնությունն ավարտում է ֆանտաստիկ ցուցանիշով՝ նվաճած 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով։ Ավելի վաղ նժույգ-թափեր վարժությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Համլետ Մանուկյանը, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հայաստանի հավաքականի համար ևս մեկ բրոնզե մեդալ օղակների վարժությունում նվաճել էր Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը։