Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.

Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին

71
Այսօր, 00:48
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին

Դերասան Սամվել Թադևոսյանը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց «Կյանք ու կռիվ» ֆիլմից հետո, արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակի, որը շնորհվում է այս տարվանից։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն
Մրցանակը 33-ամյա դերասանին հանձնվել է արածաշրջանային նոր նախագծի՝ «Silk Road Tribute Gala»-ի («Մետաքսի ճանապարհ» պատվո գալա-երեկո) շրջանակներում, որն անցկացվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

Պատմության մեջ առաջին անգամ Beacon Award-ը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի կինոյի ու հեռուստատեսության ոլորտներում նոր սերնդի տաղանդավոր, խոստումնալից արտիստներին խրախուսելու համար։