Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան

60
Այսօր, 13:24
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Այսօր Հայոց Նահապետի ծննդյան օրն է...
Նրան անասելի կարոտել ենք, պակասը միշտ զգում ենք, բայց նաև երնեկ ենք տալիս, որ գնաց ւր Դրախտն, Արցախն ազատագրված տեսած, Հայրենիքը՝ մեջքն ուղղած, Հայությանը՝ հաղթանակած...
Ու երանի նրան, որ չտեսավ այս ապազգայնացումը, ուրացումը, ստորացումը։
Հիշեցի տարիներ առաջ՝ 2013-ին «Երկիր մեդիայիս» հեղինակային հաղորդումը՝ «Երկրի շաբաթը», որի հերթական թողարկմանը վերջին հրաժեշտը տվեցինք Վարպետին։
Դժվար էր բառեր գտնել Սոս Սարգսյանի մասին խոսել, դրա համար էլ խոսքը նրան «փոխանցեցի»։
Ի դեպ, տեսանյութի ավարտին ներկայացված մանչուկը Դավիթ եղբորս Արցախում ծնված որդին է...
Մեկ տարի անց մեկ այլ կորուստ ունեցանք. Վահան Հովհաննիսյանը, ով 1991-ի նախագահական ընտրություններին առաջադրված էր Սոս Սարգսյանի հետ ՀՀ նախագահի թեկնածու...
Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան