Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ.

«Ուկրաինային առաջակվում է կապիտուլյացիա, բայց Զելենսկին կարող է չընդունել»․ Թաթուլ Հակոբյան

60
Այսօր, 00:36
«Ուկրաինային առաջակվում է կապիտուլյացիա, բայց Զելենսկին կարող է չընդունել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեկսբուքյան էջում գրել է․ «Գեղջկական մտորումներ
Ողբերգություն է, երբ Ուկրաինան և նրա տառապյալ ժողովուրդը դարձել է ԱՄՆ-ի և Եվրոպայի ձեռքում գործիք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառավարելու հարցում:
Օրերս մեծ վաճառական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Զելենսկին իրեն լսեր, ապա ամիսներ առաջ Ռուսաստանի հետ ավելի լավ պայմաններով կարող էր համաձայնության գալ:
Ցինիկ է հնչում, բայց դա ճիշտ է:
Ավելին, եթե Զելենսկին տարիներ առաջ համաձայնվեր, ապա շատ ավելի լավ պայմաններով կարող էր համաձայնության գալ ռուսների հետ: Նրան թվում էր, որ Արևմուտքը անվերջ աջակցելու է իրեն: Բայց ո՞ւմ եմ ասում սա:
Նույնն էլ եղել է մեզ հետ Լեռնային Ղարաբաղի հարցում:
Ընդ որում՝ և՛ բանակցային գործընթացի 25 տարիներին, և՛ 44-օրյայի օրերին, երբ ամեն անցնող օր մեզ ավելի ու ավելի վատ պայմաններ էին առաջարկում:
Այսօր Զելենսկին համաձայնվել է ամենավատ պայմաններին:
Դեռևս մանրամասներ չկան, թե հատկապես ինչ համաձայնոթյունների մասին է խոսքը, բայց Զելենսկու, Կրեմլի ու Արևմուտքի պաշտոնյաների խոսքերից պարզ է դառնում, որ փաստացի, Ուկրաինային առաջակվում է կապիտուլյացիա:
Սա էլ է մեզ ծանոթ պատմություն:
Բայց, ի տարբերություն, Հայաստանի, Զելենսկին կարող է չընունել կապիտուլյացիան:
Ամբողջ խնդիրն այն է՝ չընդունելով կապիտուլյացիան, մեկ կամ հինգ տարի հետո ավելի՞ն է ստանալու, թե երանի է տալու այս օրվան:
Թ. Հ.
23-ը հոկտեմբերի, 2026թ, Դովեղ»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան